Պայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կան վիրավորներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկում» պայթյուն է հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետը։ Աշտարակի ոստիկանները սահմանազատել են տարածքը։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարները և սպասում են, որպեսզի ժամանեն փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ