MediaNews-ի ձեռքի տակ են հայտնվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների դիմում խնդրանքը այս Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որտեղ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպում են խնդրել Վոլոդինից, սակայն ինչպես հայտնի է, Վոլոդինն ադպես էլ չի հանդիպել վերջիններիս հետ։
Ուշագրավ է, որ իրենց դիմում-խնդրանքում ընդդիմադիր խմբակցություններն ընդգծել են, թե իբր ՀՀ գործող իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, և այդ է պատճառը, որ հանդիպում են խնդրում Վոլոդինից, սակայն մերժվել են՝ լինելով անգամ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ։
Հաշվի առնելով այն հանագամանաքը, որ տևական ժամանակ խորհրդարանական ընդդիմւթյունը ջանք չէր խնայում բոլորին ապացուցելու համար, թե իբր վայելում է ռուսական կողմի հովանավորչութունը՝ սա խորհրդարանական ընդդիմության ամենամեծ ձախողումներից մեկն է, քանզի անգամ հանդիպում խնդրելուց հետո ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չի հադիպել վերջիններիս հետ։
Ստորև ներկայացնում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների դիմում խնդրանքը ուղղված Վյաչեսլավ Վոլոդինին։