«Փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների հայրենասիրությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է նրանց ես-ը». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր  գրառում է կատարել, որտեղ ասվում է

Ես հավատում եմ, որ իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաների կազմակերպիչներն ու առաջնորդները հայրենասեր են։ Բայց ի տարբերություն շատերի, փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների հայրենասիրությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է նրանց ես-ը։

Դուրս են եկել փողոց իբրև հայրենիք փրկելու, ասում էին տուն չենք գնալու մինչև չհասնենք մեր նպատակին, բայց իրար հերթ չտալով երկիր են լքում։ Մեկն անձնական գործերով, մեկն իբրև առողջական հարցերով, մյուսը այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար, մի քանիսը հարսանիքների են մասնակցում, մի քանի մանկամիտ էլ սեփական հաճույքներն են ցուցադրում հանրությանը՝ լողավազաններից ու ակումբներից կադրեր հրապարակելով։ Հավանաբար կարծում են հայրենիքի փրկության հարցում պետք չէ շտապել, առավել ևս պետք չէ դրա համար գոնե սեփական հաճույքներից հրաժարվել։

Պատրաստ չեն անգամ սեփական հաճույքներից հրաժարվել իրենց իսկ նախաձեռնած պայքարի համար, էլ ուր մնաց հայրենիք փրկեն։

Սիրում են հայրենիքը, բայց ոչ ավելին, քան սեփական շահն ու հաճույքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ