Հնդկաստանը զեղչով գնում է ռուսական նավթն ու վաճառում Եվրոպային

Հնդկաստանը շարունակում է մեծ գումարներ վաստակել ռուսական նավթից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշում է NDTV հեռուստաալիքը։

Նյու Դելին վաճառում է վերամշակված ռուսական նավթամթերքը, այդ թվում՝ Եվրոպա:

Մինչ արևմտյան գնորդները խուսափում են ռուսական նավթից, հնդկական մասնավոր նավթավերամշակման գործարանները, ինչպիսիք են Reliance Industries-ը և Nayara Energy-ն, զեղչված գների առումով այս տարի դարձել են ռուսական նավթի խոշորագույն ներկրողներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ