«Քոչարյանը և Վարդան Օսկանյանը պետք է դատվեն պետական դավաճանության համար».Սոնա Արշունեցի

Գրող- հրապարակախող Սոնա Արշունեցին իր ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՎԻԴԵՈՅՈՒՄ ԻՄ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ԴԵՌևՍ 2009-ին ԿԱՊՎԱԾ ԱԶԳԱԴԱՎ «Մադրիդյան սկզբունքների» հետ․․․

Քոչի պաշտոնավարման ավարտին միայն լույս աշխարհ հանվեցին այդ ազգադավ
արձանագրությունները, իսկ մինչ այդ հույժ գաղնի էին պահում, իբր բանակցային գործընթացին չխանգարելու համար, այնինչ իրենք էլ գիտեին, որ այդ արձանագրությունների բոլոր հիմնարար կետերը բխում է Ադրբեջանի օգտին և կյանքի կոչվելու դեպքում առանց պատերազմի էլ կապիտուլյացիայի ակտ է ողջ Արցախի հանձման․Այսօր Արցախի համար փողոցներ փակողները, կամ Ղարաբաղյան կլանի Արցախյան թիմը, Դավիթ Բաբայանը, որ միշտ բարձր դիրքեր է ունեցել, եղել է Բակո Սահակյանի կողքին, այսօր էլ արտգործնախարար է,ու համամիտ չէ մեր վարչապետի հետ, ժամանակին ինչու՞ էր այդ արձանագրությունների պահով պապանձվել այսքան երկար ու ձիգ տարիներ, թող Բակո Սահակյանի հետ միասին Սերժին արգելեին բանակցություններ վարել «Մադրիդրան սկզբունքները» հիմք ընդունելով, որ գնաց 2011-ին Կազանում 7 շրջաններն էր տալիս, բայց Ալիևը ողջ Արցախն էր ուզում,,,

Ալիևը տարիներ ձգեց, զինվեց,իսկ Քոչն ու Սերժը ստատուս քվոն պահեցին ու բանակին հատկացված միլիոնները թալանեցին, թալանեցին երկիրն ու ժողովրդին․․․Արցախյան կողմը ոչ թե հիմա իր անհամաձայնությունը պետք է տար, ընդհատակ մտած Հայաստանյան ռևանշիստներին փոխանցելով իրենց անհամաձայնությունները, թե իրենք ոչ մի պայմանով համամիտ չեն Փաշինյանի, կամ Եվրոխորհրդարանի նախագահ Շարլ Միշելի առաջ քաշած պայմաններին,․․․այլ՝ Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան ընդհատակից դուրս եկեք, գնացեք Հայաստան ու մեր վարչապետի հետ երես առ երես քննարկեք, ինչի՞ն եք համամիտ, ինչին՝ ոչ․․․այս ի՞նչ գործելաոճ է, թե՞ ձեր Ղարաբաղյան կլանի 2 պարագլուխները թույլ չեն տալիս․․․ 20 տարի Ղարաբաղյան կլանը բանակցում էր, ինչու՞ ազգերի ինքնորոշման հարցը չքննարկվեց, կամ Քոչը Լևոն Տեր Պետրոսյանից վերցնելով իշխանությունը, դեռ այն ժամանակ հնարավոր էր Արցախը միացվեր Հայաստանին․․․բայց Արցախի հարցը փակուղղի տանողը հենց Քոչը եղավ, որ Արցախին դուրս թողեց բանակցային գործընթացից․․․իսկ բանակցային սեղանին եղած միակ փաստաթուղթը, որով առաջնորդվում էր Մինսկի խումբը, դա Քոչի ու Վարդան Օսկանյանի հեղինակած ազգադավ «մադրիդյան սկզբունքներն» էին, բա չէի՞ք վերլուծե՞լ, բա ի՞նչ գործի էիք, ժամանակ չունեի՞ք, ուսումնասիրեիք, թե իրենից ի՞նչ էին ներկայացնում այդ արձանագրությունները, ինչո՞ւ էիք լռում, եթե հիշում եք 2016-ին ապրիլյան պատերազմից հետո Բրյուսելում հայ համայնքի հետ ձեր և Բակո Սահակյանի հանդիպմանը ես ասացի․-կոտրվեր այն ձեռքը, որ ստորագրել է «Մադրիդյան սկզբունքները» բա չմտածեցի՞ք, թե ինչու՞ եմ ասում․․․թե՞ այնքան էիք վստահում ձեր շեֆերին, որ պարանը վզներդ գցած տաներ ջուրը գցեր ձեզ, ծպտուն չէիք հանի․․․քանզի Ղարաբաղյան կլանը Հայաստանն էր թալանում, ձեր սանձերն էլ ազատ էր թողել, որ Արցախը թալանեիք, էլ որտեղի՞ց ժամանակ ունենայիք զբաղվել Արցախի հարցով․․․ նստեիք մանրակրկիտ ուսումնասիրեիք այդ արձանագրությունները,դուք թքած ունեիք, որ բանակի միլիոնները թալանվում են, չի զինվում բանակը և մի օր փաստի առաջ ենք կանգնելու․․․այ հիմա, այս 44 օրյա պատերազմից հետո բոլորիդ լեզվի կապանքները բացվել է, դուք ունեք մի ընդհանուր թշնամի, որ կարող եք կուժ ու կուլան ջարդել ազնիվ Նիկոլի գլխին, որ բնավ տեղյակ չէր ձեր հյուսած որոգայթին, ձեզ հաջողվեց նրան գցել այդ թակարդը․․․

ՀԻՄԱ ԳՈՆԵ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՃԵՔ
գնալ Հայաստան, նստեք մեր վարչապետի հետ խելք-խելքի տվեք․ վարչապետն արդեն ասաց, առանց Արցախյան կողմի համաձայնության ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի,,, այսօր Ռևանշիստները դուրս են եկել փողոց, ժողովրդին տրամադրում են վարչապետի դեմ, շահարկելով Արցախի հարցը, իբր վարչապետը Արցախը հանձնել է Ադրբեջանին,,,, Դուք էլ հեռվից հաթաթա եք տալիս, ասես ուրախ եք նրանց ստեղծած քաոսային իրավիճակից, որը բնավ էլ Արցախի հարցի լուծման հետ կապ չունի, դուք էլ լավ գիտեք, որ Արցախի հարցը փողոցում չի լուծվելու, և որպես Հայաստանի վարչապետ և Արցախի հարցի անվտանգության երաշխավոր, Արցախի հարցի լուծումը Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան Հայաստանում ձեր և մեր Վարչապետի հանդիպման արդունքում ողջամիտ փոխհամաձայնության կգաք,,, այլապես Արցախից մեսիժներ եք ուղարկում, ձեր պահանջները լրատվամիջոցներով փոխանցում․ ինչքանո՞վ է քաղաքակիրթ,,,, տպավորություն ստեղծելով, ասես թշնամի երկրի ղեկավարներ լինեք․․․ ձեր այդ պահելաձևով խորացնում եք այն անջրպետը, որ հասունացրել է Ղարաբաղյան կլանը և հայության երկու հատվածներին իրար դեմ հանել․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ