Ընդդիմությունը հունիսի 3-ին փողոցից կարճաժամկետ այցով կվերադառնա խորհրդարան

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 3-ին ժամը 16-ին խորհրդարանական ընդդիմության պահանջով նախատեսվում է գումարել արտահերթ նիստ։ Արդեն իսկ առկա է ԱԺ նախագահի որոշումը։

ԱԺ-ում քննարկման դրված փաստաթղթի անվանումն է «ՀՀ ԱԺ հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ», հեղինակներն են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Վերջնագրեր պարունակող հայտարարության նախագծից տպավորություն է, որ 20 տարի արցախյան հաղթանակը մսխած նախկին իշխանությունը դրանով նպատակ ունի վիժեցնել Արցախի խնդրով բրյուսելյան բանակցային պրոցեսը, քանի որ ցանկացած բանակցության ընթացք անհնար է վերջնագրերի առկայության պայմաններում։ Իսկ եթե իշխանական խմբակցությունը միանա այդ հայտարարությանը, դա կդառնա ՀՀ իշխանության տեսակետ։

«Եթե իրենք հիմա չեն վախենում Ալիևից, թող գան խորհրդարան և ասեն իրենց տեսակետը այդ հայանպաստ փաստաթղթի հետ կապված», — արդեն հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը, իսկ Արմեն Ռուստամյանն էլ հավելել. «Եթե այդ հայտարարությունը չեն ընդունում, նշանակում է՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սա կոչվում է экзамен на вшивость, թարգմանաբար` «ոջլոտության ստուգում», որպեսզի հասկանանք՝ լակմուսի թուղթ է ի վերջո»։

Այլ հարց է, թե ո՞ւմ օրակարգն է սպասարկում ներկա ընդդիմությունը՝ նման վերջնագրեր ներկայացնելով։ Ընդ որում, հենց այդ ուժերն են իրենց հայտարարության մեջ նկարագրվածի պատասխանատուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ