Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան բռնագանձման գործընթացը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի և ԱՄՆ իրավասու մարմինների հետ իրավական համագործակցության արդյունքում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ Դաշնային կառավարությունը գործընթաց է սկսել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և իր որդիներին պատկանող Լոս Անջելեսում գտնվող թանկարժեք առանձնատունը առգրավելու ուղղությամբ։

ՀՀ Գլխավոր դատախազությունից  հայտնեցին, որ իրենք տեղեկացված են այդ գործընթացից և այն տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի և ԱՄՆ իրավասու մարմինների հետ ինտենսիվ իրավական փոխօգնության շրջանականերում համագործակցության արդյունքում։ Այլ մանրամասներ Դատախազությունը նպատակահարմար չհամարեց հայտնել։

Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր, որ Խաչատրյանի՝ Լոս Անջելես քաղաքի Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգա առանձնատունը գնվել է միլիոնավոր դոլարների կաշառքով։ ԱՄՆ Դաշնային կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, որը վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ