«Սատկելու եք, ծանր տանջանքների եք ենթարկվելու». պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ իրենց չմիացող կնոջը

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ «առավոտյան անհնազանդության ակցիաներ չեն լինելու, փոխարենը՝ ժամը 12:00-ից քաղաքը պարալիզացնելու են»։

Նա հավելել է, որ շաբաթ օրը ավտոերթով գնալու են Հայաստանի գեղեցիկ քաղաքներից մեկը ու հետ են գալու այդ քաղաքի բնակիչների հետ՝ չմանրամասնելով, թե որ քաղաքի մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում:

Միաժամանակ, նույն շարժման կողմից բողոքի ակցիաներ, անհնազանդություններ ու փողոցներ փակելու գործընթացներ են լինում ամենօրյա ռեժիմով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ