Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու զատ սոցիալական ցանցերում և լրատվական տարբեր հարթակերում իրենց դիրքորոշումը հայտնեցին նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները։ Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով հիշեցրել էր Հայկ Մարությանին թե ինչպես էին վերջինիս ժամանակին անվանում տկզար և ինչպես նույն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շնորհիվ Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ։
Հակ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո ամեն բան չավարտվեց։ Վերջինիս նախկին խոսնակը՝ Հակոբ Կարապետյանն աշխատանքի անցավ fip.am-ում, և մինչ օրս փորձում է վրեժխնդիր լինել Ալեն Սիմոնյանից։
Այսպես օրինակ եթե մինչ Հայկ Մարությանին պաշտոնից հեռանալուց հետո Փաստերի ստուգման հարթակ fip.am-ը, որի խմբագիրն է հանդիսանում Հակոբ Կարապետյանը, ամեն հարմար առիթ փորձում է օգտագործել Ալեն Սիմոնյանի անձին թիրախավորելու համար։ Անգամ թիրախավորել են միայն այն բանի համար, որ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում նստած են եղել պաշտոնյաներ Ղրիմից։ Ի դեպ, հարցմանը ի պատասխան, Ալեն Սիմոյանի խոսնակը հայտնել է, որ ԱԺ նախագահն անգամ տեղյակ չի եղել, որ նույն միջոցառմանը մասնակցում են նաև պաշտոյաներ Ղրիմից։
Թերևս սա ամենավառ ապացույցն է, որ Հայկ Մարությանի նախկին խոսնակն օգտագործելով Փաստերի ստուգման fip.am հարթակը՝ ժողովրդական լեզվով ասած «շարքային աբիժնիկի» նման փորձում է վրեժխնդիր լինել Ալեն Սիմոնյանից։ Ընդ որում, թիրախավորվել են նաև այլ պաշտոնյաներ, ովքեր դեմ են արտահայտվել քաղաքական թիմին դավաճանած Հայկ Մարությանի հետագա պաշտոնավարմանը։