Նոր մանրամասներ ռուս փաստաբանի մահվան դեպքից

ՀՀ քննչական կոմիտեն Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկում 1 շաբաթ առաջ հայտնաբերված ՌԴ քաղաքացու մահվան վերաբերյալ մանրամասներ է հայտնի դարձել։

Auroranews-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը նշել է, որ նախնական տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։ Նախնական վարկածով ինքնասպանություն է տեղի ունեցել, քանի որ ՌԴ քաղաքացուն գտել են պահարանում` կախված վիճակում։

«Ներկա պահին սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, նյութեր են նախապատրաստվում»,- նշել է Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ մահացածը Եկատերինբուրգից էր` փաստաբան Վիկտորյա Պոպովան։

Երևանում նա ապրում էր վարձակալած բնակարանում, որի պահարանում հայտնաբերվել է դին։

Վիկտորյայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան, դռան մոտ լսել է հեռախոսի ձայնը, սակայն արձագանք չի եղել, ինչից հետո ոստիկանություն է կանչել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ