ՌԴ–ն ցուցադրել է «Ինոխոդեց» հարձակողական անօդաչուների համալիրների գրոհը ուկրաինական զինտեխնիկայի վրա

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են նաև ԱՄՆ ՊՆ Լլոյդ Օսթինի, Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների և հայտնի ամերիկյան գործիչների նկատմամբ։

«Ի պատասխան մի շարք աննախադեպ պատժամիջոցների, որոնցով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, այս տարվա մարտի 15-ից, փոխադարձության սկզբունքով, ռուսական «ստոպ-ցուցակում» են հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկյան նշանավոր գործիչներ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՌԴ–ն ցուցադրել է «Ինոխոդեց» հարձակողական անօդաչուների համալիրների գրոհը ուկրաինական զինտեխնիկայի վրա

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ