Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ այն Ռուսաստանում կարգելափակվի

Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ այն Ռուսաստանում կարգելափակվի երկուշաբթի՝ մարտի 14-ին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինստագրամը երկուշաբթի կարգելափակվի Ռուսաստանում»,- ասել է Մոսերին՝ սխալ համարելով որոշումը։ Նրա կարծիքով՝ սոցցանցի արգելափակումը Ռուսաստանում 80 միլիոն օգտատերերի կզրկի ինչպես միմյանց, այնպես էլ աշխարհի հետ կապից։

Հիշեցնենք, Ռոսկոմնադզորը երեկ՝ մարտի 11-ին, որոշել է սահմանափակել մուտքը «Ինստագրամ» սոցիալական ցանց՝ կապված ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ