Ջրագծի անցկացումից մինչև մանկապարտեզի վերաբացում. ի՞նչ խնդիրներ կլուծեն սուբվենցիաները

Մարզերում այս տարի սուբվենցիոն ծրագրերով ի՞նչ կկառուցվի՝ մոտավոր պատկերն արդեն կա։

Համայնքներից մայրաքաղաք է հասել ֆինանսավորման առումով աննախադեպ մեծ գումարի՝ ընդհանուր 78 մլրդ դրամի ծախս ենթադրող, քանակով, սակայն, նախորդ տարիներից համեմատաբար քիչ՝ 456 հայտ։ Եթե դրանք բոլորը հաստատվեն՝ բյուջեից կպահանջվի 42 միլիարդին մոտ փող։

Ակտիվացումը սպասելի էր, քանի որ Կառավարությունը տարվա սկզբից խոստացավ իր բաժին համաֆինանսավորումն ավելացնել-հասցնել մինչև իսկ 80 տոկոսի, եթե տեղերից կառաջարկեն պետության համար առաջնահերթ համարվող, օրինակ, մանկապարտեզ վերաբացել։ Արդյունքում՝ նախակրթարանի նորոգման-կառուցման այնքան հայտ է ստացվել, որքան նախորդ 4 տարում միասին չէր եղել:

Նախնական փաթեթներն է ամփոփում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Կապիտալ ծրագրերի աջակցության պատասխանատուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ