Եվս մեկ երկիր Կիևում դադարեցրել է իր դեսպանատան աշխատանքը

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է կասեցնել Կիևում իր դեսպանատան աշխատանքը և կոչ է արել աշխատակիցներին լքել երկիրը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։

Այս մասին ասվում է Ավստրալիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:

«Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման պատճառով անվտանգության վատթարացման ֆոնին Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Կիևում դադարեցնել Ավստրալիայի դեսպանատան աշխատանքը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ավստրալիայի դեսպանատունը Կիևից կտեղափոխվի Լվով։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի տարածքում գտնվող Ավստրալիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել անհապաղ հեռանալ Ուկրաինայից կոմերցիոն տրանսպրտային միջոցներով, քանի որ «անվտանգության պայմանները կարող են փոխվել ամենակարճ ժամանակում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ