Պեմզաշենի քարհանքից գողություն է կատարվել

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքի քարհանքից գողություն է կատարվում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Շտապ ոտքի են հանվել տարբեր ծառայությունների աշխատակիցները, րոպեների ընթացքում քարհանքի տարածքը շրջափակվել է: Ժամը 11.50-ին ընկերության տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բաժին բերման են ենթարկել Տուֆաշեն գյուղի երկու բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ:

Մեքենայի սրահում հայտնաբերվել է հանքից գողացված մի քանի տասնյակ մետր մալուխ:

Բաժին է հրավիրվել ընկերության տնօրենը և հաստատել, որ քարհանքից գողություն է կատարվել և տվել է հաղորդում:

Վնասի չափը կազմում է շուրջ 260 հազար դրամ: Հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ