ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ ողջունում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Ղազախստան ուղարկելու՝ Հայաստանի կառավարության որոշումը:

«Մենք ողջունում ենք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու՝ ՀՀ կառավարության որոշումը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանատան հաղորդագրության մեջ մեջբերվում է նաեւ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից խաղաղապահների օգնության վերաբերյալ հետեւյալ հատվածը. «Նրանց հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման գործում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ