Վարչապետ Փաշինյանը 1,5-2 ժամ կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ  ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել press@gov.am էլ. փոստին:

Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ