Ադրբեջանի ԶՈւ բանակային կորպուսի հրամանատարի զրահամեքենան Ակնայում պայթել է ականի վրա

Ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նախագահ Իլհամ Ալիևի՝ զինվորականների հետ հայկական Շուշիում կայացած հանդիպմանը բանակային 1-ին կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովի բացակայությունը։

Bizimxeber.az-ի հետ զրույցում ադրբեջանցի գեներալը խոսել է միջոցառմանն իր բացակայության պատճառների մասին։ Նա պատմել է, որ ներկայում բուժում է անցնում զինվորական հոսպիտալում։ «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Աղդամի (Ակնա) վերադարձի գործողության ժամանակ իմ զրահամեքենան պայթել է ականի վրա։

Արդյունքում ստացել եմ տարբեր վնասվածքներ, ներկայում սիստեմատիկ բուժում եմ անցնում»,- ասել է Հասանովը։ Նշենք, որ Հասանովի զրահամեքենան, ամենայն հավանակությամբ, պայթել է վերջին ամիսներին։

Մասնավորապես, այս տարվա հունիսին գերենալ Հիքմեթ Հասանովը ադրբեջանական ԶԼՄ-ի ներկայացուցիչներին ծանոթացնում էր հենց Արցախի գրավյալ Ակնայում նոր բացված մոդուլային տիպի զորամասերին ու այնտեղ ստեղծված պայմաններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ