« Հստակ պայմանավորվածություններ չկան, բայց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը նախապատրաստվում է». Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ հեռուստակոնֆերանսի ռեժիմով հանդիպումը նախապատրաստվում է, սակայն հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Բայց ուզում եմ նշել, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան տեսակոնֆերանսի ժամկետների հետ կապված, աշխատանքները շարունակվում են», — ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր գալիք շաբաթ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ