Հայտնի է Լիլիթ Հովհաննիսյանի նորածին որդու անունը

 

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` հոկտեմբերի 19-ին, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մայրիկ է դարձել:

Երգչուհին Ինստագրամի իր էջում նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել և հայտնել, որ փոքրիկին անվանել են Յան:

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»,- գրել է Լիլիթը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ