Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության և ԿԽՄԿ-ի շփումները շարունակվում են, և ունեն կառուցողական ու բովանդակալից բնույթ։

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ։ Քննարկել են մասնավորապես Սիրիայում մարդասիրական իրավիճակը, Աֆղանստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Նրանք պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդունավետ քննարկման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ