ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցեր են անցկացրել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի սուպերմարկետներում

ՍԱՏՄ տեսուչներիը կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցեր են անցկացրել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի սուպերմարկետներում։

Շրջայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ