Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել․ կգրանցվի նաև բացասական ջերմաստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ