«Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության

Հայկ Մարությանի Չեխիայում ունեցած անշարժ գույքերի, սեփականությունների մասին դեռ վաղուց է հայտնի:

Սակայն MediaNews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ խորհրդակցությունների մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել ներդրումների մասին, քաղաքապետ Հայկ Մարությանը նման հայտարարություն է արել.

«Խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի, էնա ես ոնց եմ անում…»:

Մարությանը մեծ թվով անշարժ գույքի սեփականատեր է Չեխիայում, իսկ վերջերս նաև ԶԼՄ-ներում հրապարակում եղավ, որ Երևանի քաղաքապետը վերջին ժամանակահատվածում նաև ավտոկայանատեղի է ձեռք բերել Չեխիայում:

Թերևս սա աբսուրդի ժանրից է, քաղաքապետի Չեխիայում անշարժ գույքերի ձեռքբերումներն ու ներդրումները փաստում են, որ Հայկ Մարությանը ապագա չի տեսնում մի երկրում, որի մայրաքաղաքի քաղաքապետը հենց ինքն է:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ