Տղամարդը ձերբակալման ժամանակ հերքել է նախնական խոստովանությունը`10-ամյա աղջիկներին բռնաբարելու և խեղդամահ անելու մասին

Վիկտոր Պեստերնիկովը, ով խոստովանել էր երկու տասնամյա աղջիկներին բռնաբարելու և խեղդամահ անելու մասին, ձերբակալման ժամանակ հերքել է նախնական խոստովանություն: Նա ասել է, թե խանութից աղջիկների համար զովացուցիչ ըմպելիք և արևածաղկի սերմեր գնելուց հետո ամեն մեկը գնացել է իր ճամփով` բաժանվել են:

Ինչպես արդեն հայտնել էինք` Կիսելևսկում երեկ` սեպտեմբերի 6-ին երկու տասնամյա աղջիկներ առավոտյան տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, բայց այդպես էլ տուն չեն վերադարձել:

Անվտանգության տեսախցիկները վերջին անգամ աղջիկներին ֆիքսել են խանութում` մի կասկածելի տղամարդու հետ, ով քաղցրավենիք էր գնում երեխաների համար:

Պարզվել է անհայտ տղամարդու ինքնությունը. նա 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովն է, ով նախկինում պատիժ է կրել «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով: Ազատ է արձակվել երկու տարի առաջ: Վիկտոր Պեստերնիկովը խոստովանել էր, որ բռնաբարել է երկու տասնամյա աղջիկների և խեղդամահ արել նրանց: Երեխաների մարմինները հայտնաբերվել են:

Ձերբակալվածն ինքն է ցույց տվել սպանության վայրը: Նրան տանում են հարցաքննության:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ