ՌԴ ՆԳՆ ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վագաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։

Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեն կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։

«Ձեր ազգը խոզի պես հոտած է»,-ասել է ասել է Վագաբզադեն։ Նա Ժիրինովսկուն անվանել է «հաստլիկ խոզ» և «ծեր էշ»: Նա մասնավորապես ասել է․«Վոլոդյա, լսի՛ր, չաղ խոզ, ծեր էշ: Մի անգամ դու մեզ խոյեր անվանեցիր, բայց ես չեմ հասկանում, թե ինչու բոլորս լռեցինք: Որոշ ժամանակ անցավ և դու սկսեցիր լկտիանալ: Քո լկտիությունը սահմանններ չունի: Դուք խոզի նման գարշահոտ եք, դուք խոզ եք, և ձեր ազգը խոզ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ