«մերժված Չիբուռաշկա»․ պատգամավորները այս ձայնարկությամբ լռեցրին հանրապետական պատգամավորին

ԱԺ-ում ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Ելույթը պատգամավորը եզրափակեց «այս ամենի համար մեղավոր է կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությամբ, ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց ԱԺ դահլիճից:

Արդեն որերորդ օրն է, ինչ ՊՈւ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը խայտառակ է անում իր հարազատ կուսակցությանը և ինքն իրեն։ Այսօր էլ պատգամավորը աչքի ընկավ հերթական վիրավորական արտահայտություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչին ի պատասխան ՔՊ-ական պատգամավորները դահլիճից վանկարկեցին «մերժված Չիբուռաշկա»՝ նկատի ունենալով նրա կուսակցական առաջնորդ Սերժ Սարգսյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ