«Հայկական ուժերը նախօրեին գնդակոծել են ադրբեջանական դիրքերը չորս տարբեր ուղղություններով»․ Ադրբեջանի ՊՆ

«Հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը սահմանի մի քանի ուղղություններով», — հայտարարում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Երկրի ռազմական գերատեսչության պնդմամբ` օգոստոսի 4-ի կեսօրից մինչ կեսգիշեր հայկական ուժերը գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ ավանի մերձակայքում գտնվող դիրքերը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, հայկական ուժերը գնդակոծել են Գետաբեկի շրջանի Նովոիվանովկա և Գալաքենդ, Քելբաջարի շրջանի Իստիսու և Յելիջա, Դաշքեսանի Թազաքենդ գյուղերի մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների մարտական դիրքերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ