Քովիդի «Երրորդ ալիքը» սպառնում է նաև երեխաներին, վարակման տեմպը և  հետևանքները սարսափեցնող են

Վիճակագիր Ալեքսանդր Դրագանը կորոնավիրուսի տարածման վերաբերյալ բաց աղբյուրների հիման վրա իրականացրել է ուսումնասիրություններ, համաձայն որոնց կորոնավիրուսի «Երրոդ ալիքի» պատկերը արսափեցնող է։ Դրագանը վերլուծել է հոսպիտալացված հիվանդների թվային տվյալները, քանի որ դրանք համարվում են ամենահուսալի ցուցանիշներից մեկը, այն պատճառով, որ շատ հաճախ մարզերում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը շատ ավելի մեծ է լինում, քան հայտնաբերված դեպքերի պաշտոնական թիվը: Օրինակ, Մարի Էլում 3-4 անգամ ավելի շատ մարդ է հոսպիտալացվում կորոնավիրուսի «երրորդ ալիքի» ընթացքում, քան, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդության դեպքեր են հայտնաբերվում. օրական այնտեղ հոսպիտալացվում էր 100-120 մարդ, պաշտոնապես գրանցվում՝ 30 դեպք:

Ըստ վիճակագրի՝ «երրորդ ալիքի» տարածման արդյունքում հիվանդությունը գրեթե միաժամանակ աճեց ամենուր: Այս դեպքում ևս, ինչպես նախորդ ալիքներում, կային մի քանի շրջաններ, վիրուսի այսպես կոչված  էպիկենտրոններ, որտեղ վիրուսը կայծակնային արագությամբ տարածվեց։ Նախորդ տարվա հետ համեատ տարբերությունն այն է, որ այժմ անմիջապես արձանագրվեց հոսպիտալացումների քանակի էական, պայթյունավտանգ աճ,  ինչը նկատելի չի եղել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ ալիքում. շաբաթական կտրվածքով կրկնապատկվել է դեպքերի թիվը, իսկ ամվսա կտրվածքով ավելացել վեցից տասն անգամ։

Ընդհանուր առմամբ նկատելի է, որ կորոնավիրուսի նոր շտամն ավելի ագրեսիվ է, տարբեր շրջաններում համավարակի ազդեցությունն հիվանդին հասցնում է ավելի ծանր վիճակի։ Բժիշկներն ասում են, որ հիվանդների բուժումը դարձել է ավելի դժվար: Նախկինում աշխատած մեթոդները դադարում են արդյունավետություն ցուցաբերել, փորձարկված և ընդունված ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս հիվանդներին ծանր իրավիճակից հանել կամ կանխել հիվանդության ծանր ընթացքը, չեն գործում, փորձված դեղամիջոցները օգուտ չեն տալիս։ Ըստ Վոլոգդայի մարզի բժիշկների դիտարկումների՝ հիվանդների մոտ 20 %-ը չի արձագանքում նախկինում կիրառված միջոցներին: Իսկ Թաթարստանում նկատել են, որ դեղամիջոցների չափաբաժինները պետք է կրկնապատկվեն, հակառակ դեպքում դրանք չեն օգնում։

Փաստացի վիրուսը շատ ավելի վարակիչ է դարձել: Եթե ​​«Ուհանի» շտամը միջին հաշվով մեկ մարդուց փոխանցվել է 1-3 մարդու, ապա ներկայիս «դելտայի» դեպքում՝ 6-8-ի: Դելտա շտամի տարածման արագությունը նման է ջրծաղկի վարակմանը։ Ռուսաստանում վարակի տարածման շրջաններն են համարվում Մոսկվան, Պետերբուրգը և Բուրյաթիան. եթե Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին հոսպտալացվել է մոտ 500 վարակակիր, իսկ մինչև ամսվա վերջ այդ թիվը հասել է 1000-ի:

Նախորդ շտամների տարածման դեպքում երեխաները հիվանդանում էին, սակայն հիվանդության ընթացքը մեղմ էր, առավել հաճախ` առանց ախտանիշների: Իսկ արդեն դելտա շտամի տարածման արդյունքում երիտադարդները ևս հայտվել են թիրախային խմբում, նրանք սկսել են հիվանդությանը ընթացքը ծանր տանել, առավել հաճախ են հոսպիտալացվում, ավելի հաճախ հայտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ավելի հաճախ մահանում: ՌԴ-ի տարբեր շրջաններում հոսպիտալացված երեխաներին 70-90% թոքերի ախտահարմամբ միացվել են արհեստական շնչառական ապարատներ, ինչի արդյունքում առանձին քաղաքներում նույնիսկ հիվանդանոցները վերապրոֆիլավորվել են երեխաներին և հղիներին սպասարկելու համար։ Երրորդ ալիքի տարածման պիկինին հոսպիտալացված հիվանդների 2.5-10 տոկոսը եղել են երեխաներ։

Սարսափեցնող վիճակագրություն է արձանագրվել նաև Ինդոնեզիայում. անցած ամսվա ընթացքում երկիրը շաբաթական գրանցել է կորոնավիրուսից ավելի քան 100 երեխայի մահվան դեպք: Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում համաճարակի առաջին տարում միայն 25 երեխա է մահացել:

Հատկապես կարևոր է Դրագանի ուսումնասիրությունները արդեն պաստվաված բնակչության շրջանում, մասնավորապես, Բելգորոդի շրջանում բնակչության միջոինում 40 %-ն արդեն պատվաստվել է: Միևնույն ժամանակ, հունիսին տարածաշրջանը հայտարարեց, որ իրենք ունեն «covid-free» տարածքներ: Այսինքն, այն տարածքները, որտեղ պատվաստման պլանը կատարված է, բնակչության 60 %-ը պատվաստված է: Ըստ վիճակագրի ուսումնասիորությունների՝ մի քանի շաբաթ շարունակ այս տարածքներում չի արձանագրվել կորոնավիրուսով հոսպիտալացման ոչ մի դեպք, ոչ էլ հայտնաբերված կորոնավիրուսի որևէ դեպք:

Փաստացի դելտա շտամի դեպքում պատվաստանյութի արդյունավետության նվազում է արձանագրվել։ Բայց միևնույն ժամանակ, բժիշկները նշում են, որ պատվաստվածների շրջանում հիվանդության ծանր ընթացքի դեպքերը հազվադեպ են, գրեթե չեն հանդիպում: Դա հաստատում են նույնիսկ այն բժիշկները, ովքեր ակտիվորեն դեմ են պատվաստանյութերին: Փաստացի, պատվաստանյութը հաղթահարում է իր հիմնական գործառույթը. այն պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից և, ի վերջո, մահից: Պատվաստման միայն մեկ դոզան չունի արդյունավետություն, անհրաժեշտ է ստանալ երկու դոզան։ Օրինակ Իսրայելի հրապարակած տվյալների համաձայն՝ «Pfizer»-ի արդյունավետությունը սիմպտոմատիկ ընթացքի դեպքում նվազում է մինչև 64 %, այն մոտ 93%-ով կանխում է հոսպիտալացումը: Համադրելի ցուցանիշներ ունի նաև ռուսական «Sputnik»-ը:

Բնակչության թերի իմմունիզացիան  իդեալական միջավայր է վիրուսի տարածման, հատկապես ագրեսիվ մուտացիաների առաջացման համար: Երբ մեր բնակչության 70-80 տոկոսը պատվաստված չէ, վիրուսը ավելի ակտիվորեն է տարածվվում նրանց միջավայրում և ավելի արագ վերափոխվում, մուտացիայի ենթաքրկվում, ուստի անհրաժշտություն է առաջանում հնարավորինս արագ ձևավերվել հանրային իմունիտետ:

աղբյուրը՝  NovayaGazeta

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ