Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածում (կմ 152+600-կմ 156+700) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։

Նորոգվող ճանապարհն անցնում է Վարդաղբյուր, Կարմրավան բնակավայրերի մոտով։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են մի շարք աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։

Հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարվա վերջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ