Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ Փաշինյան

Պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա։ Մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր, որովհետրև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համախոհների հետ հանդիպման ժամանակ։

«Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը որն է, որովհետև մենք մեր ենթագիտակցության և գիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։

Եվ հայրենիքը պետությունը հայեցակարգը դրա համար է, որ երբ որ մենք հայրենիք ասենք՝ կենտրոնանաք այս էս գիտակցության վրա»,- ասել է վարչապետը և ցույց տվել ՀՀ քարտեզի մակետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ