Մովսես Հակոբյանի գործը վերաբաշխվել է դատարանի նախագահի կողմից

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործը վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Այսպես, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը, որով նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար, ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել՝ ասելով, որ ունի կանխակալ վերաբերմունք։

Դատավոր Վաչե Մարգարյանը հուլիսի 22-ին Մովսես Հակոբյանի գործով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ էր հայտնել՝ որպես հիմնավորում նշելով, որ Մովսես Հակոբյանի գործով ունի կանխակալ վերաբերմունք։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից գործի վերաբաշխման արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որի շրջանակներում առ այս պահը որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել։ Բացի այդ՝ քրեական գործը չէր հարուցվել սուտ մատնության հատկանիշներով, փոխարենը՝ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մովսես Հակոբյանին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ