4 օր առաջ Երասխում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհված Սամվել Ալավերդյանի որդին է: Նա հրաժարվում է ընդունել հոր մահը, սգո արարողություններին չի մասնակցել

Հուլիսի 14-ին Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհված պայմանագրային զինծառայողը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 38-ամյա Սամվել Ալավերդյյանն է։

Հայաստանի ՊՆ-ն միջադեպի ողջ պատասխանատվությունը դրեց ադրբեջանական կողմի վրա։ Ադրբեջանը, որը ևս կորուստ ունեցավ՝ մեկ վիրավոր, մեղադրեց հայկական կողմին:

Սակայն զոհված զինծառայողի տուն ոչ մի պաշտոնյա չգնաց, նրա հարազատների ձեռքը ոչ ոք չսեղմեց։ Հարազատներին ցավակցելու գնացին միայն զոհվածի ծառայակից ընկերները, զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ոստիկանության թաղայինը։

Երեկ Սամվել Ալավերդյանի դին հողին հանձնեցին։ Սամվելի դեռահաս որդին՝ Հայկը, հրաժարվում է ընդունել հոր մահը։ Նա սգո արարողություններին չի մասնակցել։ Մեր այցելության պահին և ողջ ընթացքում իր մահճակալից դուր չեկավ։

Հայկը առաջինն է ընտանիքից կայքերում կարդացել պաշտպանության նախարարության ցավակցական հաղորդագրությունը հոր մահվան վերաբերյալ։

Զինծառայողի ընտանիքը կքած էր վարկերի տակ. նրանք օգնության կարիք ունեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ