Երևան-Գյումրի գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. կան վիրավորներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Այսօր առավոտյան Զարթունք գյուղում Երևան-Գյումրի գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված Մերսեդես մակնիշի ավտոմեքենային:

auroranews զանգահարած վարորդներից Վլադիմիրը, որը նաև լուսանկարներն է տրամադրել, ասաց, որ ցավոք վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ, նախնական տեղեկություններով 4 մարդ է եղել մեքենայի մեջ:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները վիրավորներին հոսպտալացրել են։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ