Շատ արագ մերժեցին Հ1-ի եթերում Փաշինյանի հետ բանավեճի հնարավորությունն ու առաջարկը, հակառակ դեպքում կարող են շատ անհարմար իրավիճակում հայտնվել

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Փակ դահլիճներում «փրկիչ» ներկայացողները, ովքեր իրենց աջակիցներին ներկայանում են փաստերը թաքցնելով, խեղաթյուրելով ու իրողությունը սեփական տեսակետից ներկայացնելով, մեկը մյուսի հետևից մի քանի անձանց միջոցով շատ արագ արդեն հասցրեցին մերժել Հ1-ի եթերում Փաշինյանի հետ բանավեճի հնարավորությունն ու առաջարկը։

Ավելի քան վստահ եմ, որ հանրությանն էլ էր հետաքրքիր սպասվող բանավեճն ու դրա արդյունքները։

Բայց ինչպես փորձը ցույց տվեց, ոմանք կարող են խոսալ միայն փակ դահլիճներում, և միայն այն դեպքում, երբ դահլիճում չկան ընդդիմախոսներ, հարցերի վրա կոնկրետ շեշտադրում անողներ ու հակափաստարկներ ներկայացնողներ, հակառակ դեպքում կարող են շատ անհարմար իրավիճակում հայտնվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ