ՌԴ-ն սահմաններին նոր զորամիավորումներ է ձևավորում՝ ի հակադրություն ՆԱՏՕ-ի զորքերի

Մինչև տարեվերջ ՌԴ արևմտյան ռազմական օկրուգում կհայտնվեն 20 նոր միավորումներ և զորամասեր: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա հստակեցրել է, որ դա կլինի պատասխան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ակտիվությանը՝ ԱՄՆ գլխավորությամբ: Վերջիններս ավելացնում են թռիչքների ակտիվությունն ու ռազմանավերի ներկայությունը ռուսական սահմաններին:

«Մեր արևմտյան գործընկերների գործողությունները խաթարում են աշխարհում անվտանգությունը և մեզ ստիպում համաչափ հակազդեցության միջոցներ ձեռք առնել: Մենք մշտապես կատարելագործում ենք մեր զորքերի մարտական հզորությունը»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ