Հնդկաստանից ԱՄՆ թռչող օդանավը շտապ վերադարձել է սրահում եղած չղջիկի պատճառով

Air India ավիաընկերության ինքնաթիռում անսովոր միջադեպ է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Դելիից դեպի ամերիկյան Նյուարք քաղաք թռիքչի ժամանակ ինքնաթիռի սրահում չղջիկ է հայտնվել:

Ըստ India Today-ի, անձնակազմի հրամանատարն այդ մասին հայտնել է դիսպետչերին, և նա որոշել է վերադառնալ․ նրանք բարեհաջող վայրէջք են կատարել: Ուղևորներին տեղափոխել են մեկ այլ ինքնաթիռ և ուղարկել ԱՄՆ:

Իսկ այն սրահը, որտեղ հայտնաբերվել է չղջիկը, մանրակրկիտ մշակվել է: Կենդանին, ի դեպ, արդեն մահացած է հայտնաբերվել:

Կա վարկած, որ կենդանին ներս է մտել, երբ ինքնաթիռ է բեռնվել ուղևորների համար նախատեսված սննդամթերքը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ