Սերգեյ Շոյգուի դուստրն ամուսնանում է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դուստրը՝ Քսենիա Շոյգուն, հայտարարել է իր ամուսնության մասին: 30-ամյա հասարակական գործիչ և բազմաթիվ սպորտային միջոցառումների կազմակերպիչ Քսենիան ուրախալի լուրով կիսվել է սոցցանցերի իր էջերում:

«Ես արդեն հարսիկ եմ: Շատ եմ սիրում քեզ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար և այս առավոտվա համար»- գրել է նա:

Starhit.ru-ի հաղորդմամբ` նախարարի դստեր ընտրյալը պետերբուրգցի բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ