«Սարդարապատի հուշահամալիրի դիմացից ես եմ իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը հանել». Մարինե Ֆարմանյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կողմից տեղադրված ծաղկեպսակը հեռացրել է։ Նա մասնավորապես գրել է.

«Որպեսզի 100 անգամ նամակներով նույն հարցին չպատասխանեմ.

-Այո՛, այսօր Սարդարապատի հուշահամալիրի դիմացից ես եմ իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը հանել ու ռադ արել մի կողմ՝ 2 պատճառով .

-իրավական պատճառ. ՀՀ -ն վարչապետ չունի, հետևաբար ծաղկեպսակի պետական դրոշի վրայի՝ «ՀՀ վարչապետից» գրառումը կեղծ է,

-բարոյական պատճառ. Հայրենիքս ծախած և ինքնիշխան երկիրս քանդած դավաճանն իրավունք չունի մեր գոյապայքարի հուշահամալիրի առջև մեկ մեխակ անգամ դնելու և նրա «հարգանքի տուրքը» Սարդարապատին կեղծ է…

Մերժում եմ կեղծիքը և դավաճանությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ