ԱՄՆ-ը կասեցնում է Բելառուսի հետ ավիահաղորդակցության մասին համաձայնագիրը

ԱՄՆ-ը դադարեցնում է ավիահաղորդակցության մասին Բելառուսի հետ ունեցած միջկառավարական համաձայնագրի գործողությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին։

Բացի այդ, հունիսի 3-ից ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի 9 պետական ձեռնարկությունների նկատմամբ։

ԵՄ-ի և այլ գործընկերների ու դաշնակիցների հետ համագործակցությամբ նաև մշակվում է Բելառուսի ղեկավարության առանցքային ֆիգուրների նկատմամբ թիրախային պատժամիջոցների ցուցակ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների, կոռուպցիայի, 2020 թվականի ընտրությունների և Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված։

Սպիտակ տան հայտարարության մեջ կոչ է արվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին թույլատրել մայիսի 23-ի միջադեպի արժանահավատ միջազգային հետաքննության անցկացում, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսել դեմոկրատական ընդդիմության ու քաղհասարակության խմբերի հետ, ինչը կհանգեցնի ԵԱՀԿ հովանու ներքո ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման։
Նշենք նաև, որ Պետդեպը չորրորդ մակարդակի նախազգուշացում է արել՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին հրաժարվել Բելառուս ուղևորությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ