Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։

Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։

«Aeroflot»-ը տեղեկացրել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր ավիատոմսերի վաճառքը և չվերթները։

Առանց այն էլ զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան հույս ունի, որ դա վերջնական որոշում չէ և ռուսական կառավարությունը դեռ կվերանայի այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ