«Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել»․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել։

«Հեռախոսազրույցում Մակրոնն ասել է, որ ինքը դիտարկում է հարցը տեղափոխել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։

«Մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք», – ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ