Հայաստանում արտահերթ ընտրություններում  կհաղթի Փաշինյանի կուսակցությունը. ռուս փորձագետ

«Հայաստանում հարցումների համաձայն, վարչապետի աջակցությունը երկրում մնում է ամենաբարձրը, և Փաշինյանը  նաև պահպանում է որոշակի քաղաքական իշխանություն»,-այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որով Փաշինյանը կդառնա կառավարության ղեկավարի պաշտոնի հավակնորդ, ամենայն հավանականությամբ կհաղթի Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս  մասին կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը:

«Եթե  արտառոց ոչ մի բան տեղի չունենա, ապա, ամենայն հավանականությամբ,  Նիկոլ Փաշինյանը ոչ նախորդ անգամվա նման, բայց ընտրություններում կհաղթի », — նշել է Պրիտչինը:  Ստանիսլավ Պրիտչինը հայտնել է, որ, ըստ հարցումների, Փաշինյանի աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա նաև պահպանում է որոշակի քաղաքական իշխանություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ