Արեգնազ Մանուկյանն ու Անդրանիկ Թևանյանը կմնան կալանավորված

Արեգնազ Մանուկյանն ու Անդրանիկ Թևանյանը կշարունակեն մնալ կալանավորված։

Արեգնազ Մանուկյանի կալանքը երկարագձգվել է ևս 1 ամսով։

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարագձգվել է ևս 3 ամսով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր։ Թևանյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել:

Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Հունիսի 6-ին ևս «Մայր Հայաստան» վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ էին կատարվել: Նրան հրավիրել էին Քննչական վարչություն:

Խուզարկությունները կատարվել էին Անդրանիկ Թևանյանին առնչվող գործի շրջանակներում:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ