Շնորհակալություն Տիրոջը և բոլոր նրանց, ովքեր աղոթում էին․ Մարգարիտա Սիմոնյանը հաղթահարել է քաղցկեղը

«Россия сегодня» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաղթահարել է քաղցկեղը։ Նա լուրը հայտնել է իր տելեգրամյան ալիքում՝ հետազոտությունից անմիջապես հետո։

«Շնորհակալություն Տիրոջը, շնորհակալություն, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթում էին։ Շնորհակալություն, շնորհակալություն բոլորիդ։ Փառք Աստծո, ամեն ինչ մաքուր է։ Շնորհակալություն»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիմոնյանի մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, նա վիրահատվել էր, անցել քիմիոթերապիայի կուրս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ