ԱՄՆ-ի 106 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ 106 կոնգրեսականներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Բայդենին ապրիլի 24-ի իր առաջիկա հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղաս պանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, ով պաշտոնապես կճանաչի Առաջին համաշխարհային պատ երազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հարյուր հազարավոր հայերի համակարգված uպш-նnւթյnւնը ու шրտшքunւմը , որը ունի հստակ անվանում Հայոց Ցեղաս պանություն:Նամակը, որը գլխավորում է Կոնգրեսմեն Ադամ Շիֆը ,ուղղարկվել է ԱՄՆ-ի նախագահին շաբաթ օրը , Հայոց ցեղաս պանության հիշատակի օրվա ամենամյա nգեկnչnւմից օրեր առաջ: Նշենք , որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել էր Բայդենի վարչակազմին, որ ճանաչումը «վնшu կհասցնի» ԱՄՆ-ի և Թուրքայի փոխհարաբերություններին:

«Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը Հայոց ցեղաս պանության պատմական փաստի վերաբերյալ երկար ժամանակ է շարունակվել , և այն պետք է ավարտվի», – գրել են օրենսդիրները: «Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր ստանձնած պարտավորություններին և ասել ճշմարտությունը»:

Հիշեցնենք Բայդենը որպես թեկնածու անցյալ տարի նշում էր Հայոց Ցեղաս պանությն օրը խոստանալով , որ ընտրվելու դեպքում կճանաչի 1915-ից 1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը` հայտարարելով , որ «լռությունը հшնցшկցnւթյnւն է»:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը երեկ հայտարարեց , որ Ապրիլի 24-ին նախագահ Բայդենը շատ ասելիք կունենա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ