Ինչպես է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բասկետբոլ խաղում

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ վերականգնվում է վնասվածքից:

Ըմբիշը Ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, որում բասկետբոլ է խաղում:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը  հայ հունահռոմեական ըմբշամարտիկ է, աշխարհի եռակի չեմպիոն (2014 2015, 2017), Եվրոպայի եռակի չեմպիոն (2012, 2013, 2014), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թթ. լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ