«Կարողա մի հատ ել քցեք…». ինչ են խոսացել Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Հաաստան էր ժամանել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ում Զվարթնոց օդանավակայանում դիմավորել էր «գոլդ» համարանիշերով մերսեդեսը: Մեր ունեցած տեղեկություններով Հայաստան ժամանելուց հետո Կարեն Կարապետյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ և, քանի որ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին, վերջինս փորձել է համոզել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին միանալ իր թիմին ու Հայաստանում վերցնել իշխանությունը:

Սակայն Կարեն Կարապետյանը մերժել է Քոչարյանին, նախ պատճառաբանելով, որ Քոչարյանը չի կարող Հայաստանում վերցնել իշխանությունը և կարող է իզուր չտանջվել։ Ապա Կարեն Կարապետյանը հավելել է, որ չի պատրաստվում ամեն ագամվա նման գաա մեջտեղ, պատասխանատվություն ստանձնի ու վերջում մնա կոտրած տաշտակի դիմաց, ինչպես եղավ նախորդ 2 անգամ:

«Ինչ իմանամ, կարողա էլի քցեք…»,- ասել է Կարեն Կարապետյանը Քոչարյաանին, ավելացնելով, որ 2018ին հերիք չէ իրեն խաբեցին, բացի այդ էլ Սերժ Սարգսյանը վերջինիս մեղադրեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանի տալու մեջ:

Այսպիսով Քոչարյանին չի հաջողվել համոզել Կարեն Կարապետյանին միանալ իրեն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ