Բաղրամյանի տներից մեկից գողություն անողները Վրաստանի քաղաքացիներ են․ նրանք կալանավորվել են

ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ 32-ամյա Սաբա Սիճինավայի և 44-ամյա Ռևազ Թաթուլաշվիլիի նկատմամբ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դատավոր Հարություն Մանուկյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս. Սիթինավան կալանավորվել է։ Դատավոր Մելիքյանը ևս բավարարել է քննիչի միջնորդությունը, Ռ. Թաթուլաշվիլին նույնպես կալանավորվել է։ Վերջիններս տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ իրավապահները հատուկ օպերացիայով Ջրվեժ գյուղի «Հրաշք» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից բերման էին ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 32-ամյա Սաբա Սիճինավային և 44-ամյա Ռևազ Թաթուլաշվիլիին: Մարտի 26-ին ոստիկանություն էր դիմել Երևանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 39-ամյա բնակչուհին՝ Անի Հ.-ն, և հայտնել, որ հարմարեցված բանալիով բացել էին իր բնակարանի դուռը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ