Դեռևս 2018 թվականի մայիսի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական նշանակված Թևան Պողոսյանը վաղուց արդեն ազատվել է աշխատանքից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Թևան Պողոսյանը նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է դեռևս նախորդ՝ փետրվար ամսի վերջում։
Ուշագրավ է, որ այդ մասին չի եղել հրապարակային հայտարարություն և դրա մասին ինֆորմացիան չի հայտնվել մամուլում, ինչի պատճառով բազմաթիվ կայքեր Թևան Պողոսյանին մինչ այսօր հիշատակում են որպես նախագահի խորհրդական։
Նախագահի խորհրդականի պաշտոնից Թևան Պողոսյանի ազատման մասին է վկայում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի https://www.president.am/ կայքը, որտեղ նախագահի 4 խորհրդականների շարքում չկա Թևան Պողոսյանի անունը։